Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի ուսուցիչների օրվան նվիրված
ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Կարդացեք նաև
Որպես լուսավորության առաքյալներ՝ դուք ձեր անխոնջ աշխատանքով, գիտելիքով, խոսքով ու վարքով առաջնորդում եք մի ամբողջ սերնդի: Ձերն է պատասխանատվության, հոգատարության ու անվերջանալի ըմբռնումի շնորհը, որը առատորեն նվիրում եք մեր երեխաներին, մեր ապագայի ճարտարապետներին:
Ժամանակի հրամայականով անդադար փոփոխվող կրթական միջավայրում վճռորոշ խոսքը ձերն է, իսկ Արցախի Հանրապետության իշխանությունների առանձնակի ուշադրությունը կրթական ոլորտի վրա շարունակելու է մնալ ընդգծված՝ ապահովելով շարունակական հաջողություններ:
Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապվածությամբ՝ մաղթում եմ ստեղծագործական ջիղ և ձեր աշակերտներով հպարտանալու բազում առիթներ:
Գնահատում ենք ձեր վաստակը՝ երախտագիտության մշտական զգացմամբ:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին