«Քառօրյա նիստը տեւեց 3,5 ժամ երեկ, այսօր՝ 12 րոպե: Լիագումար նիստում նաեւ ներկայացվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը եւս 6 ամսով երկարաձգելու հարցը: Զեկուցող Անդրանիկ Քոչարյանի զեկույցը տեւել է 2 րոպե 9 վայրկյան: Եվս 31 վայրկյան էլ բանավոր խոսվել է, որից պարզ է դառնում, կարծես 44-օրյա պատերազմի մեղավորը Վարդան Օսկանյանն է, որին հապճեպ կանչել էին քննիչ հանձնաժողով, չի եկել»,- այսօր ԱԺ-ում անցնող քառօրյան այսպես մեկնաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ըստ նրա, եթե ընդդիմությունը հայտարարում է քաղաքական բոյկոտի մասին, բայց մնացած գործիքակազմն օգտագործում է, միջազգային տարբեր հարթակներում նամակներով, հարցադրումներով ակտիվ է, ապա իշխող խմբակցությունը ուղղակի աշխատանքային բոյկոտի է ենթարկում ԱԺ-ն. «Քաղաքական մեծամասնությունը անգործության է մատնված ԱԺ-ում:
Նա հայտարարեց, որ քանի դեռ այլ որոշում չունեն, ԱԺ լիագումար նիստերին չեն մասնակցելու, թեեւ, որպես ընդդիմություն, աշխատելու են այլ հարթակներում ու այլ գործիքակազմով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ