Լրահոս
Օրվա լրահոսը

Ցնցված են հրապարակված տեսանյութերով, որոնք ցույց են տալիս հայ ռազմագերիների զանգվածային մահապատիժը․ միջազգային հայտարարություններ

Հոկտեմբեր 05,2022 11:28

Խորապես անհանգստացած ենք ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինվորների մահապատժի տեսանյութից։ Այս մասին ասված է Լիտվայի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում. «Այս հանցագործությունը պետք է անաչառ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խաղաղությունն ու կայունությունը պետք է մեկընդմիշտ վերադառնան Հարավային Կովկաս»։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի՝ դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը․ այս մասին ասվում է հանձնաժողովի Twitter-ի էջում։
«Ես դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները: Մենք պետք է հասնենք արդարության Հայաստանի վրա վերջին հարձակման ժամանակ Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր վայրագության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Լյուքսեմբուրգը խորապես ցնցված է վերջերս հրապարակված տեսանյութերով, որոնք ցույց են տալիս հայ ռազմագերիների զանգվածային մահապատիժը։ Այս մասին ասված է այս պետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ․ «Եթե հաստատվի այդ տեսանյութերի իսկությունը, ապա հրամայական է, որ այդ ռազմական հանցագործությունների մեղավորները բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31