Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու պատկերները ծայրահեղ անհանգստացնող են. կատարողները պատասխանատվության պետք է ենթարկվեն. ԳԴՀ ԱԳՆ. «Ազգ»

Հոկտեմբեր 05,2022 11:04

«Ազգ». Գերմանահայկական Haypress առցանց լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 4-ի երեկոյան արձագանքեց.

«Ադրբեջանցի զինվորականների՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին վկայող վերջին տեսանյութի պատկերները ծայրահեղ անհանգստացնող են եւ պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումը:

Հակամարտող կողմերը պարտավոր են պահպանել հումանիտար միջազգային իրավունքի նորմերը, վստահեցնեն, թե հարգելու են մարդու իրավունքները, կատարողները պիտի պատասխանատվության ենթարկվեն»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31