Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հավանականություն կա, որ թշնամին 3 ուղղությամբ գործողություն նախաձեռնի». «Հրապարակ»

Հոկտեմբեր 05,2022 10:50

Կանխատեսելի էր, որ Լեւոն-Տեր Պետրոսյանը նախկին 3 նախագահներ-կաթողիկոս ձեւաչափը չաշխատող կձեւակերպի՝ ասում է «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Մարդիկ, ովքեր անլուծելի տարաձայնություններ ունեն, չեն կարող կոնսոլիդացվել` ամեն մեկը շարժվում է անձնական շահերով։ Մեկն ուզում է իշխանության վերադառնալ, մյուսն ուզում է այս իշխանությունների մեղավորության բեռն ու պատասխանատվությունը կիսել։

Ցավալի էր, որ ժամանակին հաղթանակ գրանցած նախագահը խոսում է անելանելի վիճակի, ցավալի զիջումների եւ այն մասին, որ ով էլ գա, անհնար է որեւէ բան փոխել: Այնինչ 1990-ականներին շատ ավելի ծանր է եղել վիճակը: Դավիթ Կարապետյանը սա որակեց որպես Տեր-Պետրոսյանի ամենավատ հարցազրույց։

Կարապետյանին մտահոգում է, որ ռազմական գործողությունների հավանականությունը մոտ օրերս շատ ռեալ է, ու եթե հանկարծ Ռուսաստանը պահանջի, որ Ուկրաինայի տարածքում՝ իրեն միացած հատվածներում ՀԱՊԿ-ն ռազմական գործողություններ ծավալի, փաստացի Փաշինյանը` որպես ՀԱՊԿ համանախագահող, կանգնելու է լրջագույն խնդրի առաջ՝ արդյոք Հայաստանը պե՞տք է ռազմական ներկայությամբ մասնակցի այդ գործողություններին, այն էլ՝ այն պարագայում, երբ Հայաստանում ՀՀ զինված ուժերը բավականին բարդ խնդրի առաջ են կանգնել եւ ՀԱՊԿ-ի աջակցությունը չեն ստանում։ Այս պարագայում Հայաստանը մեկ այլ հարվածի տակ կհայտնվի՝ այլ պետությունների ու գերտերությունների կողմից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, Դավիթ Կարապետյանը նշում է, որ ադրբեջանցիների հայտարարություններին պետք չէ հավատալ, քանի որ թշնամին նենգ է՝ հայտարարում է մի բան եւ անում մեկ այլ բան։ Հակառակորդը հայտնվել է ՀՀ տարածքի խորքում, իրականացրել է ամրաշինական աշխատանքներ ու հենց բռնազավթված հատվածներից էլ իրականացնում է նոր հարձակումներ։ Կարապետյանը հավանական է համարում, որ մինչեւ ձմեռ թշնամին ռազմական լայնածավալ հարձակում կսկսի 3 ուղղությամբ՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր։ Ուստի օր առաջ պետք է պատրաստվել հարձակմանը, շփման գծում հայկական դիրքերի ամրաշինական աշխատանքներ կատարել։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31