ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։
«Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ հայ զինվորների և ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի քաղաքացիների մահերով, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում: Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ