Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարացման հերթական դատավճիռը հրապարակվեց

Հոկտեմբեր 05,2022 12:30
femida

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արման Հովհաննիսյան) մեղավորությունն ապացուցված չլինելու հիմքով անմեղ է ճանաչել եւ արդարացրել է տեւական քայքայումով առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու մեջ մեղադրվող Գուրգեն Գրիգորյանին: Դատավճռի հրապարակման օրը դատարանը վերացրել է նաեւ Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտված չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշեմ, որ գործը դատարանում ստացվել էր անցյալ տարվա ապրիլի 1-ին:

Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Գրիգորյանը 2019թ. մայիսի 1-ին, ժամը 03-ի սահմաններում, Երեւանի Շ. Շահամիրյան շենքերից մեկի հետնամասում ժամեր առաջ եղբոր՝ Գեւորգ Գրիգորյանի հետ վիճաբանելու հարցի շուրջ Հովհաննես Մարգարյանից պարզաբանումներ ստանալու կապակցությամբ հանդիպել է վերջինիս հետ, որի ժամանակ եղբոր՝ Գեւորգի հետ միմյանց գործողությունները փոխլրացնելով, ուրիշի առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ, հարվածներ են հասցրել տուժող ճանաչված Մարգարյանի մարմնի տարբեր մասերին, վերջինիս պատճառելով՝ քթի շրջանի սալջարդ վերքի՝ ներթափանցումով քթի խոռոչ, քթոսկրերի բաց կոտրվածքի, ձախ դաստակի 2-րդ մատի կտրված վերքի՝ խորանիստ ծալիչ ջլի վնասմամբ, երկու կողմից վերին եւ ստորին կոպերի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի եւ գոտկային շրջանների, աջ արմնկահոդի, նախաբազուկ-դաստակային հոդի, ձախ բազկի եւ նախաբազկի շրջանների արյունազեղումների, աջ ուսագոտու, արմնկահոդի, ձախ բազկի եւ ձախ ծնկահոդի շրջանների քերծվածքների, աջ դաստակի նավակաձեւ ոսկրի կոտրվածքի ձեւերով առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ընտրվել խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31