Արդեն 2 տարի է անցել 2020թ-ին Շուշիում տեղի ունեցած ողբերգական պայթյունից։ Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը՝ Արցախի տարածքում ընդլայնելով հրթիռակոծությունների աշխարհագրությունը՝ «Սմերչ» կայանքներից հրթիռակոծեց Շուշիի մշակույթի տունը, որի հետևանքով զոհվեց 27 ոստիկան, տասնյակ իրավապահներ վիրավորվեցին՝ չհասցնելով անգամ հասնել առաջնագիծ։
Զոհվածների շաքերում էին նաև Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների 8 ծառայողներ՝ Թաթուլ Օթարյանը, Վահե Ղազարյանը, Վազգեն Գրիգորյանը, Արտուշ Զոհրաբյանը, Լենտուշ Գյոզալյանը Սերյոժա Վիրաբյանը, Սուրեն Խաչատրյանը և Կարեն Բադոյանը։ Տավուշի մարզկենտրոն Իջևանում այսօր ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհվեցին 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի