Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մովսես Հակոբյանին հարցրեք՝ 80-ական թվականների զենքի մասի՞ն է խոսքը, ձրի բանը լինում է միայն թակարդում». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 04,2022 22:03

Ռուսաստանն ինչո՞ւ է մեզանից վերցրել հարյուրավոր մլն դոլարներ ու չի տալիս մեզ հասանելիք զենքը. Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների այս հացին ի պատասխան՝ ասաց. «Ես չեմ կարող ասել, որ վարչապետի՝  խոսքը վերաբերում է ՌԴ-ին, նման տեղեկության չեմ տիրապետում»:

Հարցին՝ քննարկելու՞ եք դա ՌԴ այցի ժամանակ՝ նա պատասխանեց. «Միանշանակ քննարկելու եմ հա՛մ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, քննարկելու եմ նաեւ Հայաստան-Ռուսաստան փոխօգնության պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է ու մինչ օրս մենք պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք»: Հարցին՝ կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը ընդհանրապես որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետեւ եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է երկար մտածենք ու հասկանանք: Միեւնույն ժամանակ սա խաղուպար չէ, որ մենք արագ կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու՝ բա հետո ինչ ենք անելու: Բայց որ խնդիր կա՝ միանշանակ դրա մասին խոսելու եմ»:

Aravot.am-ը հարցրեց՝ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը քննադատում է ձեր իշխանությանը, որ նախկինների ժամանակ Ռուսաստանը մեզ ձրի էր զենք տալիս, որովհետեւ զենք տալիս են նրան, ում վստահում են ու հիմա ձեզ մեղադրում են, որ հերիք չի փողը տվել եք, մի հատ էլ ձեզ այսպես ասած «քցել» են՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ո՞վ է նա, հաաա՜, 80-ական թվականների զենքի մասի՞ն է խոսքը, իրեն հարցրեք: Ձրի բանը լինում է միայն թակարդում»:

Դիտարկմանը, որ երեւի այն զենքի մասին է խոսքը, որով Հայաստանը քառօրյա պատերազմ է հաղթել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Քառօրյա պատերազմը համարում ենք հաղթանա՞կ: Քաղաքական իմաստով քառօրյա պատերազմը նրա մասին էր, որ Սերժ Սարգսյանը բանակցային պրոցեսը բերել էր տուպիկի եւ նրան ուղղակի նախազգուշացրեցին, որ եթե դու չանես այն պայմանավորվածությունները, որի մասին դու խոսել ես, մենք դա կվերցնենք պատերազմով: Դա նախազգուշացում էր ու իրական պատերազմը սկսել է հենց այդ ժամանակ, ոչ թե 2020-ին: Որովհետեւ, եթե դու գնում ես ու տասնամյակներ շարունակ բանակցում ես այն բանի մասին, թե ինչպես դու պետք է վերադարձնես այն հողերը, որը ԼՂ-ն իր սահմանադրության մեջ մտցրել է՝ որպես Արցախ ու դրանից հետո եւս 800 հա ու զոհեր ես տալիս ու դա ինչ-որ ձեւով հնարավոր է լինում կանգնեցնել ամենայն հավանականությամբ նոր խոստումներով, կներեք, ես դա հաղթանակ չեմ համարում»:

Լրագրողներն ասացին՝ դո՛ւք էլ կանգնացնեիք, որ չունենայինք այսքան զոհեր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե հնարավոր լիներ կանգնացնել նույնիսկ խոստումներով կամ որեւիցե նման բանով՝ կկանգնացնեինք, բայց, ցավոք սրտի, ես տպավորություն ունեմ, որ ամեն ինչ մինչեւ մանրուք կանխատեսված ու նախագծված էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31