Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նախաձեռնությունը համահեղինակել են 38 պետություններ` ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից

Հոկտեմբեր 04,2022 20:55

Համատեղ հայտարարություն թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ

Հոկտեմբերի 4-ին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևերը. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները» ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

Հայաստանի այս նախաձեռնությունը համահեղինակել են 38 պետություններ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ թեև թվային տեխնոլոգիաները, ներառյալ` արհեստական բանականությունը, հնարավորություններ և առավելություններ են ընձեռում, դրանց նախագծումը, զարգացումը, տեղակայումը և չարաշահումը կարող են նաև ռիսկեր պարունակել հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Միաժամանակ խորը մտահոգություն է հայտնվում վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ:

Համատեղ հայտարարության համահեղինակները շեշտում են, որ թվային դարաշրջանում անհրաժեշտ է հիմնավորապես պահպանել, պաշտպանել և խթանել կարծիքի և խոսքի ազատության իրավունքը՝ ընդգծելով, որ սոցիալական հարթակները ձգտում են պայքարել ատելության խոսք և հանցագործություններ հրահրող պետական և ոչ պետական դերակատարների չարաշահումների դեմ:

Համատեղ հայտարարության ամբողջական տարբերակը և համահեղինակների ցանկը հասանելի են հետևյալ հղումով՝

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31