Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյանին։
Հանդիպման ընթացքում Դավիթ Բաբայանը Ազնավուր Սաղիյանին է փոխանցել Մարտունի և Գլենդեյլ (ԱՄՆ) քաղաքների միջև քույր քաղաքային հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի և Գլենդեյլի քաղաքապետ Արդաշես Քասախյանի կողմից նախարար Բաբայանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
Համաձայնագրով նախատեսված է երկու քաղաքների միջև համագործակցություն սոցիալական, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխանակման ծրագրերի իրականացում։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն