Լրահոս
Օրվա լրահոսը

Գիլոյան. Նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում

Հոկտեմբեր 04,2022 18:20

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Օրենքի նախագծի նպատակն է լուծելու այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն, հանգամանքների բերումով, դուրս են եկել հավաքականներից կամ այլ միջազգային մրցաշարերում և առաջնություններում հանդես չեն գալիս ՀՀ դրոշի ներքո:

«Իրականում այս օրենքի նախագծի նպատակն է լուծել նախկինում օրինական կամ ապօրինի ճանապարհով քաղաքացիություն ստացած 18 մարզիկի հարցը: 17 ֆուտբոլիստ և մեկ բասկետբոլիստ իրենց երկրում օրենքի առջև խնդիր ունեն. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում՝ բանակում ծառայության հետ կապված խնդիրներով պայմանավորված»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31