Civilnet. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում մինչև նոյեմբերի 9-ը պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չի եղել։
ԱԺ խոսնակը մինչ այդ պնդել էր, թե 2016-ի քառօրյա պատերազմը կանգեցվել էր հայկական կողմից «ամենայն հավանականությամբ՝ նոր խոստումներով»։ Լրագրողները հակադարձել են, որ նույն կերպ կարող էին նաև իրենք կանգեցնել՝ այդքան զոհերից խուսափելու համար։
«Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարողացել կանգնեցնել (պատերազմը – խմբ.)։ Մենք կանգնեցրել ենք այն ժամանակ, երբ որ դա հնարավոր է եղել։ Որևիցե օր չի եղել, որ հնարավորություն է եղել կանգնեցնել, և մենք այդ քայլին չենք գնացել»,- նշել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանի այս պնդումը հակասում է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մինչ այս ներկայացրած փաստերին։
Կարդացեք նաև
Դեռ 2020-ի նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս, Պուտինը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված դեռ, իրեն հաջողվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները։ Ալիևի կողմից պարտադիր պայման էր հնչեցվել, որ պետք է իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի։
Ի վերջո, Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ մանրամասն ներկայացնելով հոկտեմբերի 19-20 տեղի ունեցած զրույցների, հանդիպումների բովանդակությունը և բացատրելով, թե ինչու չի համաձայնել այդ ժամանակ գնալ համաձայնության։
Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: