Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզաքանցյանը սնանկ է ճանաչվել. «Ա1+»

Հոկտեմբեր 04,2022 17:30

«Ա1+». ՀՀ Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ է ճանաչել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։ Իսկ որպես հիմք նշվել էր միանձնյա արբիտրաժային տրիբունալի 07.10.2013թ. վճիռը։

Ըստ դրա՝ ճանաչվել է Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը հօգուտ իրեն պատասխանողի կողմից գրավադրված «Էյ Էմ Ջի Էմ» ՍՊԸ-ի բաժնեմասի 20 տոկոսի հանդեպ՝ փոխառության պայմանագրով պատասխանողին տրամադրված 4.350.000 ԱՄՆ դոլարի դիմաց:

Որոշվել է բռնագանձում տարածել նաեւ պատասխանող Տիգրան Արզաքանցյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս գտնվող դրամական միջոցների կամ այլ գույքի վրա՝ 965.260 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի կամ այլ արտարժույթի չափով:

Տիգրան Արզաքանցյանի կողմից Սմբատ Նասիբյանին վճարման ենթակա գումարը 29.12.2021թ. դրությամբ կազմում է 2.552.189 ԱՄՆ դոլար, որից պարտավորության մայր գումարը՝ 965.260 ԱՄՆ դոլար, մայր գումարի նկատմամբ հաշվարկված տույժը՝ 940.954 ԱՄՆ դոլար, վճռով հաստատված տույժը՝ 645.975 ԱՄՆ դոլար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31