Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ՌԴ քաղաքացի Սերգեյ Լավրովը եւ հայտնել, որ գողացել են շենքի բակում կայանված իր ԿԻԱ ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները, ու վերադարձի համար գրառում թողել:
Մեկնել է Մարաշի բաժանմունքի ՔՀԽ օպեր լիազորը: Սերգեյ Լավրովից ընդունվել է հաղորդում, վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ