Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիպրոսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելը

Հոկտեմբեր 04,2022 17:26

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելը, նշված է Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունում:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – կիսելով Կիպրոսի ԱԳՆ հայտարարությունը, թվիթերյան իր էջում գրառել է Կիպրոսի ԱԳ նախարար Դեմետրիս Դեմետրիուն:

«Կիպրոսը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – նշել է Դեմետրիուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31