«Այս պատերազմից հետո Եռաբլուրում թաղված մեր պահապան հրեշտակների թվաքանակն ավելացավ։ Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն՝ բոլորինն են։ Այդտեղ մեր զավակներն են, զինվորները։ Մեր դարպասները սկսվում են սահմանից եւ Եռաբլուրից»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Դրա համար ոչ մեկի առաջ չպետք է փակվեն Եռաբլուրի դռները։ Այդ պատճառով ամեն մեկս պարտք ունենք Եռաբլուրին վերադարձնելու՝ լուռ սիրել հայրենիքը մտքով, հոգով, գործով․․․Հայրենիքի համար աշխատել, ստեղծել ու արարել է պետք․․․»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան, երբ ծնողները Եռաբլուրում էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ու մարմնական վնասվածքներ հասցնելով՝ նրանց հեռացրեց տարածքից։ Ծնողները տուժող են ճանաչվել։ Կատարվածի վերաբերյալ ծնողների դիրքորոշումը՝ այստեղ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ