Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացիության համար դիմումների քանակով 2021-ից ՌԴ-ն առաջին տեղում է»․ Հովհաննես Ալեքսանյան

Հոկտեմբեր 04,2022 16:46

«Պատերազմական գործողությունները սկսելուց հետո մենք մեծ հոսք ունեցանք, եւ նմանօրինակ պատկեր արձանագրվեց սեպտեմբերի 20-ից հետո։ Առաջին իսկ օրերին մեր սոցիալական հարթակներով, էլեկտրոնային նամակներով ու զանգերով մեզ էին դիմում եւ հետաքրքրվում Հայաստան տեղափոխվելու, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, գույքի տեղափոխման, երեխաների կրթության եւ այլ հարցերով։ Այդ մարդկանց թվաքանակի մասին առայժմ ամբողջական տեղեկատվություն Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը չի կարող տալ»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:

«Մենք կարող ենք խոսել միայն կառույցին դիմած զանգերի եւ դիմումների քանակի մասին։ Ընդ որում, օրական կտրվածքով 30-35 դիմում էինք ստանում, բայց հիմա որոշակիորեն նորմավորվում է վիճակը, թեեւ դրանով հանդերձ՝ դեռեւս շարունակում է բարձր մնալ հարցումների քանակը՝ Ռուսաստանի Դաշնությունից, մասամբ՝ նաեւ Ուկրաինայից»,-հավելեց նա։

Լրագրողի հարցին՝ հատկապես որ երկրների քաղաքացիներն են դիմում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, Հովհաննես Ալեքսանյանն այսպես պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար վերջին տարիներին դիմումներ են տրվում աշխարհի շուրջ 50 երկրներից։ Օրինակ, նախորդ տարի այդպիսի դիմումներ ստացվել են 45 երկրից։ Այդ միտումը այժմ էլ պահպանվում է։ Ուղղակի հարկ է իմանալ, որ հայրենադարձման կամ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը մշտական գործընթաց է , եւ նման դիմումներ ստացվում են աշխարհի այն տարածաշրջաններից, որտեղ ունենք հայկական համայնքներ։ Դրանք Միջին եւ Մերձավոր Արեւելքի երկրներն են, Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան եւ հետխորհրդային տարածքի երկրները, գլխավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը»։

ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետի խոսքով․ «Դիմումների քանակով առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է։ Դեռեւս 2021թ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար դիմումների քանակով ՌԴ-ն արդեն առաջին տեղում էր»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31