Լրահոս
Օրվա լրահոսը

Շեյքի՛ր և շահի՛ր Volkswagen ID.4 և այլ նվերներ․ Team-ի նոր խաղարկությունը հասանելի է բոլորին

Հոկտեմբեր 04,2022 16:28

04 հոկտեմբերի, 2022 թ, Երևան Team Telecom Armenia-ն հայտարարում է ամենասիրված Շեյք գովազդային վիճակախաղի նոր պայմանների մասին, որին այս տարի կարող են մասնակցել բոլորը՝ անկախ նրանից Team-ի բաժանորդ են, թե բջջային կապի այլ օպերատորի։

Խաղարկությանը  մասնակցելու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, այնուհետև օրը մեկ անգամ թափահարել՝ շեյքել հեռախոսը մինչև 5 վայրկյան ու ստանալ Iphone 13 Pro ու Samsung Galaxy A13 սմարթֆոններ, էլեկտրական ինքնագնացներ, ականջակալներ և գլխավոր նվերը՝ Volkswagen ID.4 էլեկտրական մեքենան շահելու հնարավորություն։

«Մեզ համար կարևոր էր այս բացառիկ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն տալ բոլորին, այդ պատճառով էլ որոշեցինք ընդգրկել նաև հայաստանյան մյուս օպերատորների բաժանորդներին։ Այս տարվա Շեյքը ամենամեծն է թե՛ մրցանակային ֆոնդի, թե՛ մասնակիցների հնարավոր թվի առումով»,- նշեց Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

Շեյքը տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը։ Խաղարկության մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ։

Ուշադրություն խաղարկությանը կարող են մասնակցել միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները։ 

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31