Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի բան չի արվել՝ առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու». Ինչ են խոսում ՔՊ-ականները՝ «հավաստի աղբյուրի» տեղեկության մասին

Հոկտեմբեր 04,2022 16:40

«Հրապարակած թերթին հարցրեք, հետո, երբ առիթ կունենանք, ես ձեր հարցերին կպատասխանեմ»,- այսօր ԱԺ-ում այսպիսին էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արձագանքը՝ «Հայկական ժամանակում» «հավաստի աղբյուրին» հղում անելով՝ հրապարակած տեղեկությանը:

Անդրանիկ Քոչարյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանն ասաց, որ հրապարակված տեղեկությանը ծանոթ է, դրանք իր համար հավաստի են, բայց «հետո կխոսենք» պատճառաբանությամբ՝ շտապեց մտնել նիստերի դահլիճ:

Մարինա Ղազարյան

ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չպատասխանեց՝ ասելով, որ նիստի է։

Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանն ասաց, որ չի կարդացել ու հետեւություններ չի արել այդ հրապարակումից: Հարցին՝ ի՞նչ է պատրաստ զիջել Հայաստանը, այդ հարցը քննարկվե՞լ է՝ նա պատասխանեց. «ՀՀ սուվերենությունը ամենաառաջին կարմիր գիծն է, որից այն կողմ կարմիր գիծ չկա»: Լրագրողները ճշտեցին՝ իսկ Արցա՞խը՝ նա պատասխանեց. «Արցախի ժողովրդի անվտանգությունը, այո, մեզ համար կարմիր գիծ է եւ դա մեր համար մեր ժողովրդի անվտանգությունն է, որը պետք է առաջնային դեր ունենա: Մնացածը դիվանագիտական հարցեր են, որոնց չեմ պատասխանում»:

Հովիկ Աղազարյան

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի համար ընթերցեցինք հրապարակված պահանջները, չէր լսել, չէր կարդացել: Լսելուց հետո արձագանքեց. «Դրանք անընդունելի պահանջներ են իմ համար»:

Նա վստահեցրեց, որ եթե կա նման պահանջներով փաստաթուղթ, ինքը տեղյակ չէ, բայց ինքը դրան դեմ է ու Արցախի ժողովուրդն էլ այն պետք է ժխտի. «Զինված ուժերի լուծարում, բան, դրանք իմ համար անընդունելի են: Մենք պատրաստ ենք սատարելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»: Մնացած հարցերը Աղազարյանը հորդորեց պարզել Փաշինյանից, երբ վաղը գա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: Լրագրողները ճշտեցին՝ դուք այդ մասին կհարցնե՞ք՝ նա ի պատասխան այլ տարբերակ առաջարկեց. «Ասեք ձեր հարազատներին, ձեր ընդդիմադիր գործիչներին, թող գան, այդ հարցերը տան: Ես այդ հարցը տալու մասին կմտածեմ: Դիմեք ձեր հարազատներին՝ Վարդեւանյանին, մյուսներին»:

Հարցին՝ եթե հիմա գցում եք Արցախի վրա, ասում եք, որ Արցախը դեմ կլինի, բա ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց՝ առանց Արցախի համաձայնության՝ նա պատասխանեց. «Ոչ մի բան չի արվել՝ առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31