«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Առավոտյան մի խումբ հայաստանյան ՀԿ-ներով Վարշավայում հանդիպեցինք ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Քառա ՄաքԴոնալդի ու ԱՄՆ պետական դեպարտամենտի քրեական արդարադատության գրասենյակի (ռազմական հանցագործությունների գրասենյակ) ղեկավարի պաշտոնականար, դեսպան Մայքլ Կոզակի հետ:
Քննարկեցինք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ու դրա հետևանքների մասին մի խումբ հարցեր: Առանձին շեշտադրում արվեց հետագա ագրեսիաների կանխման և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը:
Մենք նաև ընդգծեցինք, որ մեզ համար շատ կարևոր էր, որ ԱՄՆ-ն հստակ և հասցեական դիրքորոշում ցուցաբերեց ադրբեջանական ագրեսիայի և հայ ռազմագերիների գնդակահարության դեպքերով:
Կարդացեք նաև
Հ.Գ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Վարշավայի կոնֆերանսում մի շարք ՀԿ-ներով Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ու հայատյացության պետական քաղաքականությունը ընդգծող ելույթներ ունեցանք: