Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն «անհեթեթություն» է անվանել «Հայկական ժամանակ» թերթի հրապարակած հոդվածը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում Ռուսաստանի ակնկալիքների մասին:
«Ոչ, դա հերթական անհեթեթությունն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այդ հրապարակումը:
Հիշեցնենք, այսօր «Հայկական ժամանակը» «հավաստի աղբյուր» ստորագրությամբ հոդված էր հրապարակել` նշելով, որ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ