Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ` հոկտեմբերի 1-ին. այս կառույցից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։
Ըստ մեր տեղեկությունների, մահացողը երկու տարեկան Մ.Ա.-ն է, որը բնակվում էր «Երեխաների տանը»։ Նա հանկարծամահ է եղել։ Փոքրիկն ունեցել է նյարդային համակարգի ախտահարում, սրտի բնածին արատ, պատրոֆիա հիվանդություններ:
Երեխայի մահվան հանգամանքները քննվում են Շիրակի մարզային քննչական վարչությունում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ