Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հասկանում՝ ինչ կապիտուլյացիայի մասին է խոսքը գնում եւ ինչու է Տեր-Պետրոսյանը այդ բառը գցում շրջանառության մեջ, դրանք շահարկումներ են». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 04,2022 14:41

«Ես չեմ հասկանում ինչ կապիտուլյացիայի մասին է խոսքը գնում եւ ինչու է Տեր-Պետրոսյանը այդ բառը գցում շրջանառության մեջ: Ինչո՞ւ ինքը 90-ականների սկզբին, երբ հաղթանակած նախագահ էր, կապիտուլյացիա չստորագրեց ու չբերեց անկախություն, Արցախը չճանաչեց: Այն ամենը, ինչ ինքը ասում է…ի՞նչ կապիտուլյացիա, մենք օֆիցիալ պատերազմի մե՞ջ ենք Ադրբեջանի հետ: Մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին: Խաղաղության պայմանագրի մեջ 29 հազար 800 քկմ-ն ՀՀ-ի անքննելի է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ որեւէ փաստաթուղթ չկա ու ինչ Տեր-Պետրոսյանն ասում է՝ դա իր ենթադրություններն են. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ փաստաթղթի մասին գիտի, ասեք, մենք էլ իմանանք: Ամբողջը շահարկումներ են: Թուղթ չկա: Ասեմ ավելին՝ մենք շատ կուզենանք, որ ինչ-որ թուղթ լինի, որ մենք սկսենք աշխատել դրա վրա»:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ հրապարակված առաջարկներից զատ որեւէ նոր առաջարկ ու փաստաթուղթ, որի շուրջ բանակցում են, չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31