Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Էրեբունի համայնքում, Արցախի պողոտայում հայտնաբերել են արտասահմանյան համարանիշերով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում թմրամիջոցի նմանվող զանգվածներ կային։ Վարորդը ձերբակալել է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մոտ կես կիլոգրամ քաշով 37 փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որ ձեռք էր բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իրացնելու համար:
Փաթեթներն առգրավվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն