«Ազատություն». Իրանը կոչ է անում հայ-ադրբեջանական տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս ուղերձը, ըստ իրանական IRNA գործակալության, փոխանցել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար՝ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, թե Բաքուն հավակնություններ չունի Հայաստանի տարածքի նկատմամբ, ռազմական գործողություններ չի ծրագրում այդ նպատակով, և կարծում է, որ խնդիրները կարող են լուծվել բանակցություններով։
Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: