Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 10-14-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ լիագումար և Վեհաժողովի մի շարք հանձնաժողովների նիստեր։
Պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 9-15-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։
Մեղադրող կողմը հայտարարությամբ հանդես չեկավ, իսկ դատարանը որոշեց թույլ տալ Գևորգյանին մեկնել երկրից։
Կարդացեք նաև
«Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգեց «Սիլվայի գործով» նիստը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն կարողացել ներկայանալ՝ այլ գործերով դատական նիստերին մասնակցելու պատճառով։
Հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 9-15-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը բացակայելու է երկրից, իսկ դատավորը մասնակցելու է Արդարադատության դասընթացներին, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 18-ին, ժամը 13։00-ին։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ