Վաշինգտոն – Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հայտարարեց ղեկավարների խորհրդի նոր անդամների ընտրության մասին։ ANI-ի Խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը ողջունեց դոկտոր Արմեն Բայբուրթյանին, Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին և պարոն Մարկ Մալքասյանին, ովքեր միանում են ներկայում ծառայող անդամներին, ներառյալ՝ Քերոլին Մուգարին, Անի Թոթահին, Բիանկա Քադյան Դոդովին և խորհրդի պատվավոր նախագահ Արամ Կալուսդյանին:
«ANI-ն բախտավոր է, որ համալրում է իր խորհրդի կազմը նման նշանավոր մարդկանցով»,– ասաց Գրիգորյանը: «Ի սկզբանե մեր ինստիտուտը հասկացավ, որ հայոց պատմության վատագույն էջերը կարող էին կրկնվել: Փորձաքննության ավելացումը, որն արտացոլում են մեր խորհրդի նոր անդամները, ոչ միայն կխթանի ANI-ի կրթական առաքելությունը, այլև կնպաստի ցեղասպանության կանխարգելման մեր ջանքերին»:
Դոկտոր Բայբուրթյանը, ով ունի պատմական գիտությունների դոկտորի աստիճան և ևս մեկ դոկտորի աստիճան՝ միջազգային հարաբերությունների գծով, մի շարք պաշտոններ է զբաղեցրել ամբողջ աշխարհում և Միացյալ Նահանգներում՝ գնալով ավելի կարևոր դարձող հանձնարարություններով` Հայաստանի Հանրապետության դեսպանի և գլխավոր հյուպատոսի կարգավիճակով: Նա նաև ծառայեց Երևանի պետական համալսարանի և Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի դասախոսական կազմերում: Դոկտոր Բայբուրթյանը, ավարտելով իր դիվանագիտական ծառայությունը դեսպանի կոչումով, այժմ աշխատում է ԱՄՆ-ում։
Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը, ով նաև պատմության և պատմագիտության դոկտորի կոչում ունի ու նաև աշխատում Հայ եկեղեցու եկեղեցական իրավունքի վրա, եղել է Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու երկարամյա թեմական պատվիրակը Վաշինգտոն քաղաքում: Արևելյան թեմի Էկումենիկ տնօրենի կարգավիճակում նա ընտրվել էր ծառայելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մի քանի պաշտոններում և Միացյալ Նահանգների եկեղեցիների ազգային խորհրդի նախագահի պաշտոնում: Նա ներկայումս Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի մոդերատորի տեղակալն է։
Կարդացեք նաև
Պարոն Մարկ Մալքասյանը հայոց նորագույն պատմությանը նվիրված մի շարք կարևոր աշխատությունների հեղինակն է, այդ թվում՝ «Ղա-րա-բաղ. Ազգային դեմոկրատական շարժման առաջացումը Հայաստանում»: Ուսուցիչ և ուսումնական ծրագրերի մշակող Մալքասյանը նաև վեբ ծրագրավորող է, ով ամենասկզբից ծառայել է որպես ANI-ի վեբ-վարպետ և մեծապես նպաստել է ինստիտուտի առցանց ներկայության ամրապնդմանը, որի կայքերը երկար ժամանակ եղել են Հայոց ցեղասպանության թեմայով առաջատար տեղեկատվության աղբյուրները:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ANI կայքը վերջին տարիների ընթացքում տարեկան միլիոնավոր դիտումներ է հավաքել, և դրա վրա հիմնվում են բազմաթիվ ակադեմիական և լրատվական աղբյուրներ: ANI կայքի թարգմանված տարբերակները հասանելի են նաև թուրքերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: Ինստիտուտի կողմից հավաքված և նրա կայքում տեղադրված հաստատող փաստաթղթերի հսկայական կատալոգը մի եզակի առանձնահատուկ հավաքածու է, որը ծառայել է որպես պատրաստի ռեսուրս համայնքի ջանքերի համար՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ապահովելու համար:
Դոկտոր Ռուբեն Ադալյանին, ով 1997-ին ANI-ի հիմնադրումից ի վեր աշխատել է որպես տնօրեն, անցյալ տարի միացավ պրն. Ռոբերտ Արզումանյանը, ով աջակցում է ինստիտուտի առցանց ռեսուրսների և սոցիալական ցանցերի սպասարկմանն ու ընդլայնմանը: Բացի իր ընդարձակ կայքից, ANI-ն նաև սպասարկում է Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանը, որը ծառայել է որպես ևս մեկ կարևոր և հանրամատչելի կրթական ռեսուրս ուսուցիչների և ուսանողների համար:
Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հիմնադրվել է 1997 թվականին: Այն 501(c)(3) ուսուցողական բարեգործական կազմակերպություն է Վաշինգտոնում, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրմանը, հետազոտմանն ու հաստատմանը: ANI-ի կայքէջից կարելի է օգտվել անգլերեն, թուրքերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: ANI-ն նաև սպասարկում է Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանը (AGMA):
Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հիմնադրվել է 1997 թվականին: Այն 501(c)(3) ուսուցողական բարեգործական կազմակերպություն է Վաշինգտոնում, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրմանը, հետազոտմանն ու հաստատմանը: ANI-ի կայքէջից կարելի է օգտվել անգլերեն, թուրքերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: ANI-ն նաև սպասարկում է Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանը
Ամերիկայի հայկական համագումար