Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի. Արթուր Թովմասյան

Հոկտեմբեր 04,2022 13:33

Արթուր Թովմասյանը հարցազրույց է տվել MediaHub.am-ին

«2022թ-ի ապրիլի 14-ին Արցախի  խորհրդարանը հայտարարություն էր տարածել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նշաձող չի կարող իջեցվել։ Վերահաստատում եմ արված հայտարարությունը։ Արցախի նախագահը ևս այդ մասին խոսել է։ Վերջերս ես նաև Արցախում ընդդիմության հանրահավաքին եմ մասնակցել։ Ոչ թե որևէ անձ, այլ քաղաքական որևէ ուժ չի կարող Արցախի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել։ Մենք անկեղծ, ազնիվ ենք ժողովրդի հետ` փաստաթուղթ չկա այս պահին, որ ներկայացնենք», – ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան նախապատրաստվող խաղաղության պայմանագրին, Արթուր Թովմասյանն ասաց «Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բայց եթե այդպիսի բան չի արվելու, բխելու է Հայաստանի շահերից, անվտանգությունից, ապա ես չէ, որ Հայաստանի իշխանություններին պիտի ասեմ ՝ ինչ անեն»,- նշեց Արթուր Թովմասյանը։

ԱՀ ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, մինչև այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր հանրապետության օր:

«Մեր ժողովրդի ավելի քան 99 տոկոսը դեկտեմբերի 10-ի հանրաքվեին «այո» է ասել անկախությանը: Ես ուրիշ տեսակետ ունենալ չեմ կարող։ Բացի դրանից, մենք ունենք 1992 թ-ի հունվարի 6-ի անկախության հռչակագիրը։ Որպես անկախ պետություն ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլև բոլոր պետությունների հետ փոխշահավետ համաձայնագրեր, պայմանագրեր ստորագրելու կողմնակից ենք»,-մանրամասնեց նա։

Անդրադառնալով Ստեփանակերտ- Բաքու ձևաչափով բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին, Արթուր Թովմասյանն ասաց«Բուդապեշտի սամիթից հետո 90-ական թվականներին Արցախի իշխանությունները նույնպես որպես հակամարտող կողմ մասնակցում էին բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մենք արցախյան արյունոտ երեք պատերազմների շահառուն ենք։ Թե’ Հայաստանի և թե’ Արցախի պարագայում ցանկացած ձևաչափի դեպքում էլ Ադրբեջանը գնում է վիժեցման՝ պատերազմի սպառնալիքով, ասելով, որ հիմնախնդիրը լուծված է։ Դրան հակառակ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարբեր ձևակերպումներով վերահաստատել է, որ Արցախյան հիմնախնդիր գոյություն ունի, կարգավորման համապարփակ անհրաժեշտություն են տեսնում»,-եզրափակեց նա։

Արթուր Թովմասյանի խոսքով՝ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է․ Հայաստանը, Արցախը և սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։

Արցախի Հանրապետության 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արցախցի says:

    Տեքստի մեջ զռռացող կոպիտ իմաստային սխալ կա՝ «Մենք արցախյան արյունոտ երեք պատերազմների շահառուն ենք»: Շահառու բառը «շահ» արմատից է, հետևաբար, ոնց կարող ես ինքդ քո մասին ասել, որ քո դեմ իսկ մղված պատերազմների շահառուն ես:
    Վերջում էլ, թե Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է:
    Հանրային խոսք ասելիս մտածեք, որ ձեր ասվածը հատիկ-հատիկ վերլուծվելու է, մանավանդ, որ ասվածը հասցեագրված է ամբողջ մի ժողովրդի:
    Հոգնեցրիք արդեն այս կիսագրագետ ու «սըլկըհոտ» ձևակերպումներով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31