Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Օսկանյանը հեռահար արտահայտել է իր դժգոհությունը»․ Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 04,2022 12:38

ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը վեց ամսով երկարաձգելու հարցը։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ դեռեւս  մարտին ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկ, որը պետք է հանձնաժողովի աշխատանքի համար։

«ՊՆ-ն շուրջ երկու ամիս ձեւավորել է պահանջվող փաթեթի փաստաթղթերի մի մասը եւ այն ներկայացրել մեզ։ Այն ներառում է մոտ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային, գրաֆիկական թղթեր։ Ընդհանուր 10 000 էջի մասին է խոսքը, որը վերջնական չի։ Այս երկու օրում մեզ հետաքրքրող մեծաքանակ փաստաթղթեր ենք ստացել, որոնք ուսումնասիրման փուլում են։ Դրանցից ստացված բազմաթիվ տեղեկություններ պետք է համադրվեն, համեմատվեն, ինչը բարդ ու ծավալուն գործ է։ Սրա արդյունքում հնարավոր կլինի կազմել քննման ենթակա անձանց ցանկը եւ նրանց հրավիրելու մոտավոր ժամկետները»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայի համար արդեն իսկ կազմել են հրավիրյալների ցանկ․ «Երկու հրավիրյալի նամակ ենք ուղարկել։ Վարդան Օսկանյանը հեռահար արտահայտել է իր դժգոհությունը, ինչը որեւէ կերպ չի արտացոլում հանձնաժողովի  աշխատանքին չմասնակցելու անհրաժեշտությունը։ Պետք է գան։ Բոլորը։ Եթե սահմանադրական օրենքի հետ կապված խնդիրներ առաջանան, ապա այդ նախագծերը եւս մշակված են եւ կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31