Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ. Մխիթար Զաքարյան

Հոկտեմբեր 04,2022 12:33

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։ Արցախի անվտանգությանը, կարգավիճակին ու արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բոլորիս են հայտնի։ Միաժամանակ, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Խնդիրները բազմաթիվ են՝ ուժի ուղղակի սպառնալիքից մինչև հումանիտար հարցերի քաղաքականացում։ Սրանք բոլորը հրատապ լուծման կարիք ունեն, բայց դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի։

Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ։ Միաժամանակ, ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ քաղաքական գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում՝ անելով հնարավորություններիս սահմաններում առավելագույնը՝ ի նպաստ մեր առաջ ծառացած խնդիրների լուծման։

Հաջողություն եմ մաղթում խորհրդարանում իրենց առաքելությունն իրականացնող բոլոր գործընկերներիս։ Ինչպես արդեն նշեցի՝ իրական արդյունք ունենալու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր դիրքում լինի և անի այն, ինչ ամենից արդյունավետ է կարողանում անել։

«Վերածնվող Հայաստան» կուսակցություն

«Առավոտ»․ Ի դեպ, «Հրապարակը» նշել էր, որ Վարչական դատարանը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Հիշեցնենք․ 2021 թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները քաղաքական հետապնդումներ սկսեցին ընտրված պատգամավորների, մասնավորապես՝ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ, Գլխավոր դատախազությունը դիմեց ԿԸՀ` նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, եւ դիմումը բավարարվեց։ Մինչդեռ շատ իրավաբաններ պնդում էին, որ ԿԸՀ-ն հակաօրինական որոշում է կայացրել, քանի որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու իրավասությունը խորհրդարանինն է։

Դեռեւս 2021 թ. հուլիսին Մխիթար Զաքարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները: Այս տարվա հուլիսի 22-ին վարչական դատարանը հօգուտ Մխիթարյանի որոշում է կայացրել: Զաքարյանն ասաց, որ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31