Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող շախմատի «ՉեսսՄուդ Օփեն» միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հայաստանցի շախմատիստը նաեւ միակն է, որ առայժմ հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել:
Առաջատարին կես միավոր զիջում են վեց շախմատիստներ, որոնց մեջ են լրացուցիչ գործակիցներով 2-րդ հորիզոնականն զբաղեցնող ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը, առաջատարների եռյակը եզրափակող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը եւ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որն առայժմ 5-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ