Մեր երկիրը կանգնած է Ադրբեջանի եւ Թուրքիայի լայնամասշտաբ հարձակման եւ պետականությունը կորցնելու լուրջ վտանգի առջեւ: Այդ գործընթացը չի կարող կանգնեցնել ՈՉ ՄԻ օտար պետություն եւ ոչ մի միջազգային կառույց: Արեւմուտքից հնչող մեզ սատարող հայտարարությունները ունեն զուտ բարոյական նշանակություն:
Երբ ռուսական պաշտոնական քարոզչությունն ասում է. «Мы своих не бросаем», եւ այդ կարգախոսով արդարացնում է Ուկրաինայի վրա հարձակումը, դրանք նույնպես դատարկ խոսքեր են: Այդ երկրի համար յուրային չեն Դոնբասում ապրող ռուսները, հակառակ դեպքում՝ նրա զինծառայողները չէին ավերի այդ երկրամասի քաղաքներն ու գյուղերը: Բնականաբար, յուրային չենք նաեւ մենք՝ հայերս:
Այսպիսով՝ սպասվող հարձակման դեպքում մենք չպիտի որեւէ մեկից օգնություն սպասենք: Բոլորը քննարկում են, թե ո՞վ է մեղավոր այս վիճակի համար: Բայց ավելի հրատապ է հետեւյալ հարցը՝ կարո՞ղ ենք մենք այսօր, մեր ունեցած զենքով եւ մարդկային ներուժով դիմակայել այդ հարձակմանը: Չտառապելով ավելորդ լավատեսությամբ՝ այդ հարցին հակված եմ դրական պատասխան տալու: Իսկ ի՞նչ է դրա համար պետք:
Նախեւառաջ, կարծում եմ, մեր քաղաքացիները պետք է հասկանան, թե ի՞նչ է իրենց սպասում լայնածավալ պատերազմի դեպքում; Այսինքն, մարդիկ պարտավոր են գիտակցել, որ վտանգը չափազանց իրական է, եւ կունենա աղետալի հետեւանքներ: Իմ տպավորությամբ՝ մեր քաղաքացիների մի մասը հոգու խորքում հույս ունի, որ երբ ամեն ինչ սկսվի, իրենք ձեւ կգտնեն Հայաստանից փախչելու: Բայց դա, ինձ թվում է, նույնպես պատրանք է: Նման հնարավորություն գուցեեւ չլինի, կամ կլինի միայն շատ հարուստների համար:
Կարդացեք նաև
Հիմա գրում եմ այս տողերը եւ ենթադրում եմ, որ ընթերցողների մեծ մասն ինձ չի հավատում, գուցե նաեւ մտածում է, որ ես խուճապ եմ տարածում: Իրականում՝ անգործությունը, ապատիան, ճակատագրապաշտությունը, անզորության զգացողությունը նույն խուճապն են, պարզապես՝ կրավորական տեսքով:
Կրկնեմ՝ Հայաստանը կարող է դիմադրել: … Եթե մեր քաղաքացիները, եւ ոչ միայն նրանք, այլեւ՝ ամբողջ ազգը որոշի, որ մեզ անհրաժեշտ է ունենալ պետություն: 2020 թվականի նոյեմբերին հետեւած իրադարձությունները ցույց են տալիս, որ նման որոշում առայժմ չկա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես կառաջարկեմ “լուրջ վտանգ”ը փոխարինէք “շատ լուրջ եւ վերահաս վտանգ”ով. շատ աւելի ճիշդ նկարագրութիւն է. խուճապ չէ, իրականությունն է։
Ես բոլորովին համաձայն եմ ձեր գրածին, բայց ամբողջական չէ, եւ նորէն կը խուսափիք յստակ քաղաքական դիրքորոշում արտայայտելէ.
Ճիշդ է՝ ինչքան քաղաքացիները ճիշդ ըմբռնեն վտանգի չափը եւ հետեւանքները, այնքան աւելի արդիւնաւէտ կ՝ըլլայ դիմակայումը.
Բայց դուք ալ գիտէք, ես ալ գիտեմ, որ այդ ինքնին չի բաւեր՝ առանց գիտակից, կարող եւ պետականամէտ շահերով մղուած իշխանութեան. իսկ որ այդ մէկը չունինք, ատոր ալ համաձայն ենք, ձեր տարբեր յօդուածները կարդալով։
Ուստի երկրորդ առաջարկս՝ երկտող մը աւելցնել “շատ արաք եւ անցնցում իշխանափոխության մասին”…
Նաեւ, շնորհակալ եմ որ նախորդ հարցիս՝ “պայգարի՞լ, թէ յանձնուիլ”, այս գրութեամբ ըստ էութեան պատասխան տուիք։
Դեռեւս օգնէք, որ այդ ընթերցողներու մեծ մասը իր թմրութենէն դուրս գայ։
Սատանային հաղթելու հարյուր տոկոսանոց մի ձեւ կա՝ դա ութսունհինգ տոկոս հույսդ ինքդ քեզ վրա ես դնում, էն տասնհինգ տոկոսն էլ՝ Արարչի վրա, պատասխանատվությունն էլ նույն հարաբերակցությամբ ես բաժանում: Արարչից բողոքող անգյալները թող մի հատ իրենց տոկոսադրույքը ստուգեն, հետո բողոքեն: Իսկ ութսունհինգ ու ավել տոկոսի ժողովուրդը Արարչի ամենազորությունից կօգտվի՝ ինչ նախաձեռնություն էլ սրտներով անցնի, նույնիսկ հարեւան երկրները գրավեն ու իրենց օրենքները ներդնեն գրավված ժողովուրդների համար, որը նրանց համար միայն դրական լավ բան կլինի: Բայց սկզբից պետք է գրավել սեփական ժողովրդին եւ ներդնել նույն այդ օրենքները:
Hello “Aravot”.
“…վտանգը չափազանց իրական է”,-իրականություն է:(((
This is my Meditation.
I’m coming back to this every morning, when I read the Armenian news.
lets God Bless Armenia. Amen..
https://www.youtube.com/watch?v=OPlK5HwFxcw
Overall I agree, but with a nuance.
Let’s suppose the Armenian people make the decision to have a country and thus resist. Let’s also suppose that against all odds and through exemplary unity involving diaspora’s resources, the Armenian people miraculously succeed in neutralizing the joint Turkish-Azerbaijani threat and secure optimal security conditions for the nation. Let’s agree that this very optimistic scenario would thus be quite similar to what we got at the end of the first Karabakh war when an overall united Armenian nation with volunteers, military officers from the Soviet army, and many sacrifices over 4 years resulted in a major victory for our people. A victory that we destroyed: at first slowly (from 1994-2018) and then at an accelerated high speed (2018-2020).
One would therefore ask why would it be different this time? If the Armenian people didn’t appreciate its heroes (Khachaturov, Harutunyan, Ohanyan, Grigoryan, Sargsyan, etc) why should new heroes struggle for the Armenian people knowing that they will most probably be hated? Knowing that the Armenian people prefer as leader a man that had nothing to do with the war and who hated all military-political figures (probably because of his inferiority complex). Recent history proved that this is the type of figure Armenians like, so why display noble qualities of patriotism and heroism. Instead, complaining and throwing mud at others (or the previous) are the new qualities, skills that parents should teach their children, this is what is valued in our society, this is the way to shine!