Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն որոշել են զավթել ԿԸՀ-ն». Դանիել Իոաննիսյան

Հոկտեմբեր 03,2022 23:40

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այո, այսօր հայտարարվեց, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրում են ՔՊ-ական Վահագն Հովակիմյանին: Մի կողմ թողնելով Վահագն Հովակիմյանի անձնական կարողությունները (և կազմակերպչական անկարողությունները), հարկ է արձանագրել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանը չի ունեցել այս աստիճան կուսակցականացած ԿԸՀ նախագահ:

Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար:

Այո, այն ժամանակներում ընտրությունները այլ խնդիրներ ունեին: Բայց կուսակցական մեկին դարձնել այն մարմնի ղեկավար, որը պետք է կուսակցությունների մրցապայքարի անաչառությունը ապահովի – այդպիսի բան տեսած չկայինք:

Սա նույնն է, ինչ եթե երկու ֆուտբոլային թիմերի խաղի մրցավարը, նախքան մրցավար դառնալը, լիներ այդ թիմերից մեկի խաղացող և իր ամբողջ կարիերայի համար պարտական լիներ այդ թիմին: Այդպիսի ֆուտբոլը չի կարող ազնիվ լինել, այդ խաղի արդյունքները չեն կարող կասկած չհարուցել:

Իր ամբողջ կարիերայի համար Նիկոլ Փաշինայնին ու ՔՊ-ին պարտականը ուրեմն պիտի անաչառ հսկի, որ ՔՊ-ն օրենք չխախտի, ընտրախախտումներ չանի, հանրությունն էլ իրեն հավատա՞: Ծիծաղելու է (կամ լացելու):

Հ.Գ. Գրողը տանի, անգամ Ադրբեջանում, Ռուսաստանում ու Բելառուսում ԿԸՀ նախագահները կուսակցական (կամ նախկին կուսակցական) չեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31