ԵՄ-ն պահանջում է հետաքննել հնարավոր պատերազմական հանցագործությունների առկայությունը՝ ադրբեջանական համազգեստով հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութից հետո: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, եթե ապացուցվի տեսանյութի իսկությունը, «առկա են ռազմական հանցագործություններ և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»:
Ստանոն, սակայն նշել է, որ ԵՄ-ն հետաքննող որևէ լիազորություն չունի, հետևաբար, հետաքննությունը պետք է իրականացնի Ադրբեջանը:
«Ադրբեջանի իշխանությունների շահերից է բխում հետաքննել և աշխարհին ապացուցել, որ դա երկրի քաղաքականությունը չէ»,- ասել է նա:
Կարդացեք նաև