ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների դաժան սպանության կապակցությամբ:
«ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիներին գնդակահարելու վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Մենք լիարժեք և անկողմնակալ հետաքննության կոչ ենք անում: Վայրագությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա Twitter-ում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
The United States is deeply disturbed by recent reports of Azerbaijani soldiers executing unarmed Armenian prisoners. We call for a full and impartial investigation. Those responsible for any atrocities must be held to account.
— Ned Price (@StateDeptSpox) October 3, 2022