ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների
Հոկտեմբերի 3-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանին, Թաթուլ Մանասերյանին և Լարիսա Ալավերդյանին։
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը խոսել է մինչպատերազմյան և հետպատերազմական խորհրդարանական գործունեության մասին, անդրադարձել 2020թ․ աշնանային պատերազմին, 2022թ․ մարտյան և օգոստոսյան դեպքերին և 2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հերթական ագրեսիային։
Արթուր Թովմասյանը կարևորել է Արցախի և Հայաստանի հարցի առնչությամբ ցանկացած ձևաչափով քննարկում։
Կարդացեք նաև
Փորձագետները մտահոգություն են հայտնել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ազգային միասնական հայեցակարգի բացակայության պայմաններում հիմնախնդրի առանցքային հարցերի շուրջ հանրային համաձայնության կամ անհամաձայնության դրսևորումների շուրջ։
Այնուհետև «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ Արցախում են հստակ ծրագրով, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի առանցքային հարցի շուրջ հանրային համախոհության հաստատումը։
Հանդիպման ավարտին նախաձեռնության հեղինակները ԱԺ նախագահին և խմբակցության ղեկավարներին հրավիրել են հարցի շուրջ առաջիկա օրերին ԱրՊՀ-ում կազմակերպվելիք քննարկումներին։
Հանդիպմանը ներկա էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռ․ Ղահրամանյանը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին