«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արթուր Սահակյանը «Հայելի» ակումբում ասել էր, որ շուտով իրենց թատրոնի տնօրեն կդարձնեն ֆրանսահայ մի տիկնոջ, որն ունի ռեժիսորի մասնագիտացում, բայց ոչ մի կապ չունի «Գոյի» հետ։
Քանի որ պարոն Սահակյանը նկատի ուներ ֆրանսաբնակ ռեժիսոր, դերասան եւ թարգմանիչ Սաթէ Խաչատրյանին, Aravot.am-ը փորձեց նրանից մեկնաբանություն խնդրել թեմայի վերաբերյալ։
«Ես չեմ ուզում մեկնաբանություն տալ որեւէ հայտարարության մասին, որի հիմքը մասամբ երևակայություն է, մասամբ ՝ զրպարտություն։ Հիմա ես Գյումրու թատրոնում իմ նոր ներկայացումն եմ փորձում, եթե ուզում եք հարցազրույց վերցնել ՝ համեցեք Գյումրի»,-ընդամենն ասաց Սաթէ Խաչատրյանը։
Նաեւ պարզեցինք, որ նա աշխատում է «Սպասում» ներկայացման վրա՝ ըստ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորում» պիեսի։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սաթէ Խաչատրյանի ֆեյսբուքի էջից