Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Զոհրաբ Մնացականյանը պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարն է, որի հետ միասին տապալել է խաղաղ բանակցային գործընթացը եւ մեր երկիրը հասցրել է պատերազմի»

Հոկտեմբեր 03,2022 18:45

Հարցին, թե ինչ կասի ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի թվիթերյան գրառմանը, թե ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների գնդակահարության կադրերը ցույց են տալիս, որ գործ ունենք վայրենիների հետ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Զոհրաբ Մնացականյանը պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարն է, որը Նիկոլ Փաշինյանի հետ միասին տապալել է խաղաղ բանակցային գործընթացը եւ մեր երկիրը հասցրել է պատերազմի: Նա եղել է պատերազմի շրջանում Հայաստանի արտաքին գործերի նախարարը, որը երեք հայտարարություն է ունեցել հումանիտար հրադադար հաստատելու մասին, որոնցից ոչ մեկը կյանքի չի կոչվել․․․

Ինչքան ես գիտեմ, հիմա ինքը մամուլի վերջին հրապարակումներով զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի ծննդավայր հանդիսացող Ենոքավան գյուղի հանգստյան տներից մեկի զարգացման գծով տնօրենի պաշտոնը: Եվ ինձ հետաքրքիր են Զոհրաբ Մնացականյանի՝ միայն Ենոքավան գյուղի զարգացման տուրիստական գործին վերաբերող հայտարարությունները, այլ ոչ թե դիվանագիտությանն առնչվող հայտարարությունները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31