Նոր Արաբկիր զբոսայգում շատրվանների ջրահեռացման աշխատանքներին խոչընդոտում են հարեւան բազմաբնակարան շենքի բնակիչները։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հայտնեց շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։
«Նոր խնդիր է առաջացել, կողքի բազմաբնակարան շենքի սեփականատերերը թույլ չեն տալիս շատրվանների ջրահեռացման աշխատանքներն իրականացնենք։ Գիծն իրենցն է, թույլ չեն տալիս, որպեսզի միացում արվի»,-ասաց Գրիգորյանը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին բնակիչների այս «ըմբոստությունն» ակնհայտ դուր չեկավ, ասաց․ «Հա, այգին բարեկարգել ենք, իրենք ենք հիմնականում օգտվելու, հիմա էլ բնակիչները թույլ չեն տալիս, որ միացնենք»։
Վարչության պետն ասաց, որ կփորձեն մինչեւ շաբաթվա վերջ ուրիշ տարբերակ գտնել։
Կարդացեք նաև
«Ի՞նչ անենք, փակենք, ասենք՝ այգին էլ քաղաքի կողմից է կառուցվել, չնայեք, հա՞։ Չեմ կարում հասկանամ էլի»,-այսպես արձագանքեց քաղաքապետը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ