Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը Լոս Անջելեսում հայ համայնքի մի շարք կառույցներին է ներկայացվել «Թաթոյան» հիմնադրամի գործունեությունը

Հոկտեմբեր 03,2022 17:23

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կազմակերպվել է հատուկ միջոցառում` հայ համայնքի մի շարք կառույցներին ու անհատներին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամի գործունեությունը ներկայացնելու համար։

Հանդիպման սկզբում հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նշել է, որ իրենց հիմնական գործառույթներից է ադրբեջանական հանցանքների ապացույցներ ամրագրելը, հետազոտելը, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելը:

Դրանից բացի, հիմնադրամի գործունեության ուղղություններն են լինելու.

  • Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը,
  • մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը,
  • գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը,
  • հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը,
  • Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը:

Արման Թաթոյանը նշել է, որ գործարկման փուլում է www.tatoyanfoundation.org կայքը, որի միջոցով հնարավոր է նվիրատվություններով աջակցել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնադրամի հետ կապված իրականացնելու է ակտիվ հանրային գործունեություն։ Հիմնադրամը չունի որևէ օլիգարխից ֆինանսավորում․ ֆինանսական աջակիցներն են մեր անհատ հայրենակիցները:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամում աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են․ պրոֆեսիոնալներ են և ունեն ճգնաժամային իրավիճակներում աշխատելու մեծ փորձառություն։

Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի, Չիկագոյի և մի շարք այլ քաղաքների հայկական կառույցների ղեկավարներ ու անհատներ` հայտնի փաստաբաններ, լրագրողներ, պատմաբաններ, արվեստագետներ և այլն:

ՀԳ Արման Թաթոյանն ԱՄՆ-ում գտնվում է գործնական այցով, որի շրջանակներում տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումներ, քննարկվել են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31