Ermenihaber. Թուրք սյունակագիր Ահմեթ Գյոքսենն իր թղթակցած լրատվական կայքում հրապարակել է «Կոչի պատասխանը» վերնագրով հոդված, որտեղ անդրադառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին:
Գյոքսենը հետևյալ շեշտադրումն է արել. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ում այցը Թայվան իրադարձային էր, այժմ էլ Հայաստանում է հրահրումներ առաջացնում։
Փելոսին մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մեջ: Հասկանալի է, որ նման դիրքորոշմամբ նա նպատակ ունի կողմերին զենք վաճառել»: