Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազարյանը՝ ազգային եւ դասական արվեստի ակունքներում

Հոկտեմբեր 03,2022 16:19

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է քանդակագործ Գագիկ Ղազարյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Դեպի ազգային եւ դասական արվեստի ակունքներ» խորագիրը։ Ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետի ինքնատիպ քանդակներն ու գրաֆիկական աշխատանքները։

«Գագիկ Ղազարյանն իր կյանքի զգալի մասը նվիրել է Հայաստանի և արվեստի պետական ակադեմիային, կրթել սերունդներ, որոնք հիմա մեծ հաջողությունների են հասել թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։ Գագիկ Ղազարյանը մարդ է, ում հետ կարող ես երկար խոսել, և վերցնել միայն դրականը», – ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

«Իմ նկարելու ոգեշնչման աղբյուրը մեր հայ կանայք են։ Ունեցել եմ խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս, բայց որպես անհատական ցուցահանդես Նկարիչների միությունում՝ առաջինն է»,-ասաց Գագիկ Ղազարյանը։

Քանդակագործն ընդգծեց, որ շատ բարդ էր ստեղծագործելը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից և համավարակից հետո։ «Հաշմանդամ Ղարաբաղցի» նկարի կերպարը իրական է։ Հաշմանդամը իր բողոքն էր ուղղում առ Աստված։ Խոսեցի այդ տղամարդու հետ և միանգամից նկարեցի նրան, Հերոսների կողքին կան նաև այսպիսի մարդիկ», -ասաց արվեստագետը։

Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն էլ առանձնացրեց Գագիկ Ղազարյանի մի քանի գործեր, նշելով, որ դրանք քանդակագործի ստեղծած այն արժեքներն են, որոնք կմնան Հայոց պատմության փառավոր էջերում․ «Հեշտ գործ չէ դասավանդել, քանդակել, գրաֆիկա նկարել, և գործել։ Այս ամենը խոսում է Գագիկ Ղազարյանի մեծանուն և բարձրարժեք մարդ լինելու մասին»։

Գագիկ Ղազարյանի անհատական ցուցադրությունը Նկարիչների միությունում կգործի մինչև հոկտեմբերի 8-ը։ Հավելենք, որ նրա աշխատանքները տեղադրված են Մոսկվայում («Կոխ»), Յալթայում («Անմահական խնձոր»), Իջեւանում («Իջևանյան հուշապատկերներ»), Երեւանում («Արքայադուստրը հավալուսնով»), Արցախում (Արցախի վերածնունդը»), Փոթիում («Հրեշտակներ) եւ այլուր։

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀՊՄՀ լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31