Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԻՆ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի փրկարարական վարչությունները մինչ օրս ուժեղացված ծառայություն են իրականացնում, զինված հերթապահություն է սահմանվել

Հոկտեմբեր 03,2022 16:59

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է օգոստոս և սեպտեմբեր ամիսներին իրականացված աշխատանքները

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման ծառայությունում սպասարկվել է 117․330 զանգ, որից 3411-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 132, տուժել՝ 17589 մարդ:

Ըստ փրկարար ծառայության տնօրենի զեկույցի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունները՝ ԱԻ նախարարի հրամանով մինչ օրս իրականացնում են  ուժեղացված ծառայություն, սահմանվել է զինված հերթապահություն։

Հաշվետու ժամանակահատվածում ուսուցման և ընդհանուր պատրաստության ուղղությամբ մարզերում անցկացվել է 33 գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ լրացվել է 253 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արևելք, 5.4 մագնիտուդով։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ ՌՀՄԱԿ ներկայացուցիչներն օգոստոսի 18-ից 19-ը մասնակցել են ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած 3-րդ միջազգային հրշեջ փրկարարական համաժողովին։ Իրականացվել են գործնական շփումներ տարբեր երկրների փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ։

ՌՀՄԱԿ աշխատակիցները «Սուրմալու» տոնավաճառում շուրջօրյա հերթափոխով մասնակցել են որոնողափրկարարական միջոցառումներին՝ տրամադրելով անհրաժեշտ փրկարարական տեխնիկա և սարքավորումներ։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի զեկույցի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի մանկավարժության ամբիոնը երաշխավորել է հրատարակության «Ճգնաժամ հաղթահարողներ» 4-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը։ Պատրաստ է նաև «Ճգնաժամ հաղթահարողներ» 5-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը, ընթացքի մեջ է 6-րդ դասարանի համար նախատեսված նյութերը։

Նիստի ավարտին նախարարի հրամանով գերատեսչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով, իսկ փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների  շնորհվել են փրկարարական ծառայության առաջին և հերթական կոչումներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից սերտ համագործակցության համար պարգևատրվել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31