Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին դատավորը դատի է տվել ԲԴԽ-ին

Հոկտեմբեր 03,2022 15:27

«Առավոտի» տեղեկություններով՝ տարիքը լրանալու, թոշակի անցնելու պատճառով իր լիազորությունները դադարեցրած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միկայի Մկրտչյանը ստիպված է կրկին դատարան գնալ, այս անգամ՝ անձնական խնդրով`չվճարված աշխատավարձ եւ տուժանք բռնագանձելու պահանջների մասին հայցով:

Պատասխանողները երկուսն են՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն ու Դատական դեպարտամենտի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմը:

Բանն այն է, որ նրա լիազորությունները դադարեցվել են այս տարվա հուլիսի 11-ին, սակայն նա չի ստացել աշխատավարձը: Գործը սեպտեմբերի 27-ից դատավոր Տաթեւիկ Ստեփանյանի մոտ է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31