Տարեկան ծրագրով ընթացքում են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բնակիչների հանգստի կազմակերպման համար կապահովվեն հարմարավետ պայմաններ:
***
Սուբսիդիայի պայմանագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ամբողջությամբ արդիականացվել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցը:
***
Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը: Հանձնարարվել է կուտակված աղբի տեղափոխման գործընթացը ներառել Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ:
***
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Այժմ տարածքն անբարեկարգ է:
Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Տարածքին համահունչ միջավայր ձևավորելու նպատակով ծրագրում կներգրավվեն քաղաքային տարբեր կառույցներ:
***
Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին. աշխատանքները կրում են պարբերական բնույթ:
Երևանի քաղաքապետարան