Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու վերաբերյալ:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով