Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տեսանյութն ապացուցում է, որ խաղաղության հասնելու ուղղությամբ անելիքները դեռ շատ են»․ Գրիգոր Մինասյան

Հոկտեմբեր 03,2022 14:11

«ՄԻՊ գրասենյակից հայտնել են՝ որոշակի տեղեկություններ կան, թե որ հատվածում է դա եղել։ Ասվել է, որ տեսանյութը հին չէ, շաբաթների տեսանյութ է։ Կառավարության՝ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչներն արդեն գործիքակազմ են կիրառում։ Դիմելու են ՄԻԵԴ եւ արդարադատության միջազգային դատարան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար, այս պահին նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ ծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։

Հարցին՝ վատ չեք զգո՞ւմ, որ մաս եք կազմում մի իշխանության, որի օրոք մեր զինվորներին գնդակահարում են, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Հարցի ենթատեքստը հասկանում եմ, բայց չեմ հասկանում՝ ի՞նչ նկատի ունեք»։ Նկատառմանն ի պատասխան, որ իշխանությունը խաղաղության դարաշրջան է քարոզում, Գրիգոր Մինասյանն ասաց․ «Նախարարությունն ամեն ինչ անում է, որ իրավական առումով գնահատականներ տրվեն։ Միջազգային գործընկերների հետ աշխատելով՝ պետք է հասնենք նրան, որ նման դեպքերը բացառվեն»։

Հարցադրմանը՝ ի՞նչ եք ակնկալում, որովհետեւ Ադրբեջանը շարունակում է իր գորճելաոճը, Գրիգոր Մինասյանը դժվարացավ պատասխանել, բայց վստահեցրեց՝ ամեն ինչ անում են, որ մեղավորները պատժվեն. «Խաղաղությունը պետք է բոլորիս։ Այդ տեսանյութն ապացուցում է, որ այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են։ Բայց ասել, որ կրակոցների դեպքում պետք է դուրս գալ բանակցություններից, ճիշտ չեմ համարում։ Հակառակը։ Սա ապացուցում է, որ օր առաջ մեր երկրում խաղաղություն է պետք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31