Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների հանցագործությունները միջազգային դատարանի կողմից պետք է անհապաղ քննության առարկա դառնան և հանցագործները շտապ ենթարկվեն պատասխանատվության. Թագուհի Թովմասյան

Հոկտեմբեր 03,2022 13:49

Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հետևողականորեն հիմնավորել խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, Ադրբեջանը գործում է հերթական պատերազմական հանցագործությունները:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունները պետական մակարդակով հովանավորվող Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումներն են։ Պատերազմական այս հանցագործությունները ոտնահարում են բոլոր այն մեխանիզմները, միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջները, որոնց ջատագովն է միջազգային հանրությունը, և որոնցով պետությունները պարտավորվել են առաջնորդվել ժամանակակից միջազգային հարաբերություններում։

Ռազմագերիների կյանքի իրավունքի ոտնահարման այս հանցագործությունները ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները՝ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները։

Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ նամակներ եմ ուղարկում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր միջազգային գործընկերներին՝ շտապ գործարկելու բոլոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ ի պաշտպանության միջազգային հանրության «մարդասիրական մանդատի» ներքո գտնվող հայ ռազմագերիների իրավունքների։

Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս հանցագործությունները միջազգային դատարանի եւ հանրության կողմից պետք է անհապաղ քննության առարկա դառնան դրանց քրեաիրավական որակման առումով, և հանցագործները շտապ ենթարկվեն պատասխանատվության։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31