ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N 1124 – Ա
ԱՐԹՈՒՐ ԱՍՈՅԱՆԻՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ
Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018
թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
1. Արթուր Ասոյանին 2022 թվականի հոկտեմբերի 3-ից ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Կարդացեք նաև
2. Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երեւան